Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այցելել է օրեր առաջ հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցի և այնտեղ աղոթք բարձրացրել Հայաստան/Արցախ աշխարհի խաղաղության, զորացման, հաղթանակի և միասնականության համար։
Այդ մասին տեղեկանում ենք Պարգև Սրբազանի ֆեյսբուքյան գրառումից։
Պարգև Սրբազանի մեկ այլ հրապարակումից էլ տեղեկանում ենք, որ նա այսօր այցելել է զինվորական հոսպիտալ, աղոթք բարձրացրել վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար։ Արցախի թեմի առաջնորդը բժիշկներին էլ մաղթել է ուժ ու կորով, որպեսզի նրանք առավել զորացած դարմանեն զինվորների վերքերը։