Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։
Հաղորդվում է, որ, միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։
«Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել։ Գործընթացը լուսաբանել են հայկական և օտարերկրյա մեդիաներկայացուցիչները»,-ասված է տարածված տեղեկատվությունում։