Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի վրա հրթիռահրետակոծությունների հետևանքով վերջին օրերին հիվանդանոցում մահացել է վիրավորում ստացած 3 քաղաքացի:
Այդ մասին Twitter-ում կատարած գրառմամբ հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ 3 հոգու մահվան մասին էլ հայտնի է դարձել այսօր:
«Այսպիսով, քաղաքացիական զոհերի ընդհանուր թիվն այժմ առնվազն 31 է»,-գրել է Արտակ Բեգլարյանը:
On the recent days 3 wounded civilians have died at hospital. Also my staff today was informed on 3 new unreported civilian deaths who were killed by #Azerbaijan.
So, the overall civilian casualties is now at least 31 in #Artsakh/#Karabakh, we'll publish the updated names later.
— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) October 12, 2020
Նշենք՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը երեկ հրավիրված մամլո ասուլիսում հայտնել էր, որ 27.09.2020թ.-ից առ 10.10.2020թ. ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների հետևանքով սպանվել է ընդհանուր 25 խաղաղ բնակիչ, 102 մարդ էլ վիրավորվել է:
Լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյանի