Քարվաճառում էլ են ընթանում մարտական գործողություններ. ՊՆ ներկայացուցիչ - RadioVan.fm

Онлайн

Քարվաճառում էլ են ընթանում մարտական գործողություններ. ՊՆ ներկայացուցիչ

2020-10-13 00:01 , Общество, 1442

Քարվաճառում էլ են ընթանում մարտական գործողություններ. ՊՆ ներկայացուցիչ

Ի՞նչ իրավիճակ է Քարվաճառում: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում պատասխանելով այս հարցին ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց.

«Այդ ուղղությամբ էլ կան մարտական գործողություններ։ Ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել, ի միջի այլոց։ Այլ մանրամասներ չեմ կարող ասել, մարտերն ինտենսիվությամբ միգուցե զիջում են հարավում տեղի ունեցող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ Քարվաճառում խաղաղ իրավիճակ է»:

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, այսօր, անցնող ժամերի ընթացքում, հակառակորդի 3 ԱԹՍ է խոցվել, 1 ինքնաթիռ, 3 զրահատեխնիկա, սպանվել է մոտ 200 ադրբեջանցի է:

Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության միջոցներով արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ:

Лента

Рекомендуем посмотреть