Պոնտացի հույները 100 000 ԱՄՆ դոլար են փոխանցել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին։
«Հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի:
Այս օրհասական պահին, պոնտացի հույները նույնպես մեր կողքին են: Միանալով համահայկական շարժմանը՝ նրանք Հիմնադրամին են նվիրաբերել 100,000 ԱՄՆ դոլար:
Շնորհակալ ենք!
Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։
Միացի՛ր համահայկական շարժմանը: Արա՛ քո քայլը հենց հիմա՝ www.himnadram.org»,-ասված է Հիմնադրամի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների օրը, Արցախին օգնելու նպատակով հայտարարեց համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։ Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախին նվիրաբերված գումարի չափը հատել է 100 մլն դոլարի շեմը։