Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում Արցախի դեմ կռվող ահաբեկիչների խոսակցությունից մի հատված է հրապարակել՝ գրելով․
«Բաքվի բռնապետի և էրդողանական վարչախմբի կողմից մեր տարածաշրջան ներմուծված մերձավորարևելյան ահաբեկիչների ողնաշարը ջարդվում է հայկական փառապանծ բանակի գործողությունների արդյունքում»։
Ձայնագրությունը ներկայացված է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվող գլխագրերով։
«Ալլահը վկա, մեր խումբը ոչնչացվեց, և հիմա մեզ ստիպում են նորից առաջ գնալ», «Ալլահը վկա, էս ազերիները օրեր է լինում՝ մեզ ուտելիքից էլ են կտրում, մեր տղաներից շատերը վիրավորվեցին, իսկ այս շուն պոռնիկի տղերքը իրենց տուն չեն ուղարկում, թողնում են, որ մահանան, որ չվճարեն իրենց...»,-կարդում ենք ահաբեկիչների զրույցից վերծանված տողերում։