Հայաստանի արտաքին գործերի նախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը հոկտեմբերի 12-ին մեկնելու է Մոսկվա: