Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերադարձնելիս զոհվել են «Կամավորական շարժում» ՀԿ վաշտերի մարտիկները. ՀՅԴ-ն ցավակցական է հղել - RadioVan.fm

Онлайн

Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերադարձնելիս զոհվել են «Կամավորական շարժում» ՀԿ վաշտերի մարտիկները. ՀՅԴ-ն ցավակցական է հղել

2020-10-11 15:03 , Общество, 2999

Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերադարձնելիս զոհվել են «Կամավորական շարժում» ՀԿ վաշտերի մարտիկները. ՀՅԴ-ն ցավակցական է հղել

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի Գերագույն մարմինը ցավակցական ուղերձ է հղել «Վարանգաթաղ» (Լուլասազ) ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքը վերադարձնելիս նահատակված հայորդիների հարազատներին:

Ցավակցականում, մասնավորապես, ասված է.

«Արցախի Հանրապետության հյուսիսային ուղղությամբ ընթացած ծանր մարտերում, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների և բանակի հրամանատարության ներքո գործող «Կամավորական շարժում» ՀԿ վաշտերի համատեղ գործողություններով, կասեցվել է թշնամու առաջխաղացումը հյուսիսային հատվածում և կայունացվել ռազմաճակատի գիծը:

Հետագայում հակահարձակման արդյունքում վերադարձվել է «Վարանգաթաղ» (Լուլասազ) ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքը։

Աննկարագրելի այս սխրանքը հավերժ կմնա որպես հերոսական մի էջ, սերունդների համար՝ նահատակության, նվիրաբերումի մի վառ օրինակ Հայ ժողովրդի փառքի պատմության մեջ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր խորին ցավակցությունն է հայտնում մեր սուրբ Հայրենիքն իրենց կյանքի գնով պաշտպանած և քաջաբար զոհված «Կամավորական շարժում» ՀԿ վաշտերի մարտիկների ընտանիքներին և հարազատներին։

Հավերժ փառք անմահացած մեր բոլոր հերոսներին»:

Հիշեցնենք՝ հակտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը հայտնել է, որ Արցախի պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:

Лента

Рекомендуем посмотреть