Հունվարի 16-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայտնում են ԱԻՆ-ից: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սերո Խանզադյան փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.53-ին, մարվել՝ 10.11-ին: Ամբողջությամբ այրվել է տնակը (մոտ 25 քմ): Փրկարարները ներսում հայտնաբերել են 1939 թ. ծնված Հ. Լ.-ի մոխրացած դին: