ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հորդորում է քաղաքացիներին Արցախի համար պատրաստած հումանիտար օգնության բեռներում չներառել հագուստ, անհայտ ծագման սնունդ (չմակնշված, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, կաթնամթերք և այլն):
«Դրանք չեն ընդունվում»,-ասված է ԱԻՆ տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք՝ թիկունքից Արցախ հումանիտար օգնությունը հասցվում է ԱԻՆ-ի համակարգմամբ: