Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով զոհերի թիվը ավելացել է 350-ով, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 3 անօդաչու թռչող սարք, 2 զրահատեխնիկա:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև այսօր՝ հոկտեմբերի 11-ը՝ առավոտը ներառյալ, շուրջ 4719 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 165 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 510 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 17 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 4 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:
Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։