Առաջիկա մեկ-երկու օրերին Ադրբեջանի կողմից խաղաղությունը չպահպանելու դեպքում՝ Արցախի ճանաչման հարցով կդիմեմ ՀՀ իշխանություններին. Ա. Հարությունյան - RadioVan.fm

Онлайн

Առաջիկա մեկ-երկու օրերին Ադրբեջանի կողմից խաղաղությունը չպահպանելու դեպքում՝ Արցախի ճանաչման հարցով կդիմեմ ՀՀ իշխանություններին. Ա. Հարությունյան

2020-10-11 10:15 , Политика, 1216

Առաջիկա մեկ-երկու օրերին Ադրբեջանի կողմից խաղաղությունը չպահպանելու դեպքում՝ Արցախի ճանաչման հարցով կդիմեմ ՀՀ իշխանություններին. Ա. Հարությունյան

«Եթե առաջիկա երկու օրերին հակառակորդը չպահպանի Մոսկվայում բարձր մակարդակով ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը՝ ես կդիմեմ Հայաստանի Հանրապետությանը, միջագային հանրությանը և աշխարհի բոլոր երկրներին՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»,-այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Դեռ չեմ ուզում վերջնական ասել, թե Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների պահվածքն ինչպիսին է լինելու, ինչքանով են հարգելու Ռուսաստանի միջնորդությունը, միջազգային հանրության կոչը՝ գնալու հումանիտար հրադադարի և ապա՝ բանակցությունների: Եթե դա չլինի, ապա դա ևս հերթական ապացույցը կլինի, որ խնդիրը ղարաբաղա-ադրբեջանական խնդրի լուծումը չէ, այլ այստեղ թաքնված է մարդկությանը վտանգ սպառնացող ծրագրեր: Իսկ եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին: Եվ աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են ահաբեկչությանը: Նրանց պետք է ցուցակագրել, և այդ երկրների ժողովուրդները պետք է իմանան իրենց իշխանության վարքագիծը, և նրանք պետք է պատասխան տան, այդ թվում՝ Աստծո առաջ»,-ասաց Արցախի նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть