«Խոնարհվում եմ ձեր բոլորի առաջ». Արցախի նախագահը՝ Հադրութում հակառակորդի դիվերսոն գրոհը չեզոքացնողներին - RadioVan.fm

Онлайн

«Խոնարհվում եմ ձեր բոլորի առաջ». Արցախի նախագահը՝ Հադրութում հակառակորդի դիվերսոն գրոհը չեզոքացնողներին

2020-10-10 21:55 , Политика, 1069

«Խոնարհվում եմ  ձեր բոլորի առաջ». Արցախի նախագահը՝ Հադրութում հակառակորդի դիվերսոն գրոհը չեզոքացնողներին

«Ուզում եմ գնաք, մի քիչ կազդուրվեք, կարգավորվեք, շարունակեք ձեր ծառայությունը։ Խոնարհվում եմ ձեր բոլորի առաջ, ձեր ցավը տանեմ, լավ եղեք»,-Հադրութում թշնամու գրոհն այսօր ետ մղած տղաների հետ հանդիպմանն ասում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ հաղթանակի հասեցատերը ժողովուրդն է, իսկ կերտողը նրան են եղել։

Արայիկ Հարությունյանը նաև տեսանյութ է հրապարակել:

Արցախի նախագահն ավելի ուշ գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է: Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում: Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից Առուշան Բադասյանին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ Նահանգներից շտապել է Արցախ:

Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է:

Փա՛ռք հայ ժողովրդին, որ հավերժ պետք է ապրի ու արարի իր հայրենի հողում»:

Այսօր ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ և, որ շուրջ 3 ժամ է շարունակվում են ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները:

Лента

Рекомендуем посмотреть