«Լավ է, որ արվեց այդ առաջին քայլը». Գորբաչովը՝ հաստատված հրադադարի մասին - RadioVan.fm

Онлайн

«Լավ է, որ արվեց այդ առաջին քայլը». Գորբաչովը՝ հաստատված հրադադարի մասին

2020-10-10 23:53 , Политика, 1225

«Լավ է, որ արվեց այդ առաջին քայլը». Գորբաչովը՝ հաստատված հրադադարի մասին

Նախկին Խորհրդային Միության առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ողջունել է մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:

«Լավ է, որ արվեց այդ առաջին քայլը, լավ է, որ օգնեց Ռուսաստանը, բայց շատ կարևոր է, որ դրանով չսահմանափակվի», - ՏԱՍՍ-ի խնդրանքով կողմերի որոշումը մեկնաբանել է Գորբաչովը:

Գորբաչովը միաժամանակ նկատել է, որ անհրաժեշտ է բանակցել այդ չափազանց ծանր հիմնախնդրի կարգավորման ուղիների շուրջ, և քայլ առ քայլ աստիճանաբար կարգավորել հակամարտությունը:

Հիշեցնենք՝ երեկ Մոսկվայում, ավելի քան 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները` Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի միջնորդությամբ համաձայնել են տասներեք օր շարունակված պատերազմը այսօր՝ 12։00-ին, մարդասիրական նպատակներով դադարեցնել՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար։

Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

Կողմերը միաժամանակ վերահաստատել են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

Лента

Рекомендуем посмотреть