«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքի շրջանակում այս պահի դրությամբ կատարված նվիրատվությունները հատել են 90 մլն ԱՄՆ դոլարի սահմանագիծը:
«Մի փոքր էլ, ու կհասնենք առաջին 100 միլիոնին»,-նշում են Հիմնադրամից՝ ընդգծելով՝ յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։
Հիշեցնենք՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների օրը, Արցախին օգնելու նպատակով հայտարարեց համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։