Աստծո տները ռմբակոծելը բարբարոսություն է. Ալբերտ Վայլերը դատապարտել է Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը - RadioVan.fm

Онлайн

Աստծո տները ռմբակոծելը բարբարոսություն է. Ալբերտ Վայլերը դատապարտել է Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը

2020-10-09 20:36 , Политика, 1877

Աստծո տները ռմբակոծելը բարբարոսություն է. Ալբերտ Վայլերը դատապարտել է Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը

Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա֊-Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ, ՔԴՄ խմբակցության ներկայացուցիչ Ալբերտ Վայլերը հանդես է եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը: Նա ընդգծել է, որ Աստծո տները ռմբակոծելը բարբարոսություն է և պատերազմական հանցագործություն։

Վերջինս դիմել է դաշնային կառավարությանը և Բունդեսթագի իր խմբակցությանը՝ նշելով, որ արդեն 10 օր է ադրբեջանական բանակը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վրա։

«Մեզ են հասնում սարսափեցնող փաստեր այնտեղ հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Տխրությամբ և սարսափով տեղեկացա, որ Շուշի քաղաքի եկեղեցին, որը Լեռնային Ղարաբաղի հայերի հավատքի խորհրդանիշն էր, ադրբեջանական բանակի կողմից ռմբակոծվել է։ Ես խստորեն դատապարտում եմ այս հանցագործությունը։ Աստծո տների ավերումը բարբարոսություն է և պատերազմական հանցագործություն։ Ես պահանջում եմ Ադրբեջանի դեմ կիրառել եվրոպական սանկցիաներ և հետ կանչել ԵՄ բոլոր դեսպաններին այդ երկրից։ Որպես ՔԴՄ խմբակցություն՝ մենք պետք է խստորեն և հետևողականորեն պայքարենք այսօրինակ հանցագործությունների դեմ»,- ասված է Վայլերի հայտարարության մեջ։

Лента

Рекомендуем посмотреть