Եվրամիության 27 երկրի նախարարներ երկուշաբթի կքննարկեն արցախյան խնդիրը - RadioVan.fm

Онлайн

Եվրամիության 27 երկրի նախարարներ երկուշաբթի կքննարկեն արցախյան խնդիրը

2020-10-09 18:48 , Политика, 1327

Եվրամիության 27 երկրի նախարարներ երկուշաբթի կքննարկեն արցախյան խնդիրը

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները ղարաբաղյան խնդրի շուրջ երկուշաբթի Բրյուսելում քննարկում կանցկացնեն:

«Կարծես թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր Մոսկվայում բանակցելու են։ Կսպասենք դրանց արդյունքներին, և ըստ այդմ կորոշենք՝ ինչպես կարող է Եվրամիությունը նպաստել խնդրի կարգավորմանը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հարցը քննարկվել էր նաև Եվրախորհրդարանում, որտեղ պատգամավորների գերակշռող մեծամասնությունը կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել Ալիևի, ինչպես նաև Թուրքիայի նախագահի դեմ։

«Արդյո ՞ք, մենք պետք է ձևացնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության վրա են։ ՈՉ։ Սա բռնապետ Ալիևի կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմ է, որին աջակցում են նախագահ Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները, որպեսզի պարտադրեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանելու Իոսիֆ Ստալինի անարդարությունը։

Պատժամիջոցնե՛ր կիրառեք ագրեսոր Ալիևի նկատմամբ։ Վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից»,-ասել էր Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Շվեդիայի ներկայացուցիչ Չարլի Վեյմերսը։

Հավելենք, որ Մոսկվայում այսօր տեղի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամով՝ ժամը 16:00-ին): մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Խորհրդակցության օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

Лента

Рекомендуем посмотреть