Արցախի Հադրութ քաղաքը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը բացարձակ սուտ է:
«Իլհամ Ալիևի հերթական ցննդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիլոմետրեր: Իսկ այդ զորքի վիճակին ծանոթացեք իմ նախորդ ստատուսի մեջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, ով ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ մեր հրետանու անվրեպ հարվածներից հետո թշնամու շարքերում նահանջի համար ասկյար չի մնացել
Ալիևի՝ Հադրութը գրավելու վերաբերյալ հայտարարությանն է անդրադարձել նա ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հեգնելով.
«Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»: