Հոկտեմբերի 8-ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է «Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության» հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը:
Այդ մասին տեղեկացնում են միությունից՝ նշելով․
«Տաղանդավոր գիտնականի ,փայլուն դեղագետի, մաքրամաքուր և ազնիվ հոգու տեր ընկերոջ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։
Մեր զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի ընկերոջ ընտանիքին։
Հավերժ փառք քեզ, մեր հերոս ընկեր»։
Խոնարհում ու խնկարկում քաջ հայորդիների շիրիմներին։
Փառք հայոց բանակի բոլոր մարտիկներին։