«Եղեք միասնական, մեր զորքը միասնական է, առաջ ենք գնալու: Տղերքի վրեժը չի մնալու օդում, հաստատ առաջ ենք գնալու: Դուք այդտեղ պինդ եղեք: Մամ ջան, պապ ջան, ցավներդ տանեմ, արխային եղեք, ամեն ինչ լավ է լինելու, մենք էլ աօահով տեղում ենք»․ Արցախի պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում ասում է առաջնագծում մարտչող զինծառայողը:
Զինծառայողները նշում են՝ «Ոչ մի բան էլ իրանց չի հասնելու», «Հայեր ջան, դուխով եղեք, հաղթելու ենք, ազգովի կանգնած թուրքին սատկացնում ենք։ Հայը երբեք չի պարտվել, չգիտի՝ ինչ է պարտությունը», «Մենք եկել ենք լոկ հաղթեու, ոչ վախ կա, ոչ փախնել կա, ոչ՝ նահանջ։ Արծիվները պոստերին կանգնած են»։
Զինծառայողներից մեկն էլ ասում է․ «Թշնամին արդեն բարոյալքված է, փախուստի է դիմում, հայ զինվորի հարվածներին չի դիմանում, նրանց շրջանում խուճապային տրամադրություններ են, չեն ուզում մարտի բռնվել հայկական զորքի հետ»: