Վրաստանի oմբուդսմենը էթնիկ խմբերին համագործակցության կոչ է անում. Aliq.ge - RadioVan.fm

Онлайн

Վրաստանի oմբուդսմենը էթնիկ խմբերին համագործակցության կոչ է անում. Aliq.ge

2020-10-09 13:45 , Политика, 993

Վրաստանի oմբուդսմենը էթնիկ խմբերին համագործակցության կոչ է անում.  Aliq.ge

Արձագանքելով վերսկսված ադրբեջանա-հայկական հակամարտությանը՝ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանն (ombudsman) ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից գործող կրոնների ու էթնիկ փոքրամասնությունների խորհուրդները պետական գերատեսչություններին կոչ են արել ակտիվորեն համագործակցել էթնիկ փոքրամասնությունների խմբերի, համայնքային, կրոնական առաջնորդների ու կազմակերպությունների հետ՝ պահպանելու հանդուրժողականության միջավայրը։

«Կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքացիկնհերին՝ ում համար թանկ է մեր երկրում և տարաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, հնարավորինս զերծ մնալ էթնո-կրոնական կամ այլ հողի վրա ատելության լեզու կիրառելուց, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով»,-Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նշել են հայտարարության հեղինակները։

Лента

Рекомендуем посмотреть