Facebook սոցիալական կայքը հեռացրել է Ադրբեջանում գրանցված 1000-ից ավելի օգտահաշիվ և մոտ 8000 էջ, որոնք կապ են ունեցել իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության հետ և օգտագործվել են ընդդիմության և լրատվամիջոցների դեմ:
Այդ մասին տեղեկանում ենք Buzzfeed News-ի հրապարակումից։
Նշվում է, որ սոց․ ցանցի ադրբեջանական կեղծ օգտահաշիվներով՝ ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, կոշտ քննադատական մեկնաբանություններ է տարածվել ընդդիմադիր առաջնորդների հասցեին, մեղադրում նրանց դավաճանության մեջ և հերքում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները:
Այդ մասին շուրջ մեկ տարվա ուսումնասիրությունից հետո բարձրաձայնել էր Facebook-ի տվյալների բազայի նախկին վերլուծաբան, փորձագետ Սոֆի Ժանը, որը հետո ազատվել էր աշխատանքից: