Պաշտոնական Բաքուն և Երևանը հաստատել են մոսկովյան խորհրադակցություններին արտաքին գործերի նախարարների մասնակցությունը։Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ի հավելումն նշվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ծրագրում է Մոսկվա ժամանել այսօր՝ օրվա երկրորդ կեսին։ Այդ մասին գործակալությանը հայտնել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են Մոսկվա՝ գերիների և զոհերի աճյունները փոխանակելու նպատակով հրադադար հաստատելու վերաբերյալ խորհրդակցության համար։