Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված:
Արցախի պաշտպանության նախարարության (ՊՆ) տեղեկացմամբ՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ, ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:
Ընդգծվում է՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման:
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքինն գործերի նախարարներն այսօր հրավիրվել են Մոսկվա՝ գերիների և զոհերի աճյունները փոխանակելու նպատակով հրադադար հաստատելու վերաբերյալ խորհրդակցության համար։