Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

2020-10-09 10:02 , Политика, 1630

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին:

Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնում է փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը։

Բացի այդ, նշվում է, որոշում է կայացվել Ալֆորվիլի կողմից բացառիկ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:

Գարո Խաչիկյանը շնորհակալություն է հայտնում հայկական ծագմամբ 5 պաշտոնյաներին։

Նշենք, որ Ալֆորթվիլն Արցախի Հանրապետությունը ճանաչած ֆրանսիական առաջին քաղաքն է։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը սպառնացող ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը՝ հայտարարել է, որ Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Euronews-ին տված հարցազրույցում տեղի ունեցողը որակելով ցեղասպանության սպառնալիք, որի իրականացման գործում ներգրավված են միջազգային ահաբեկիչներ՝ հայտարարել է, որ եթե միջազգային հանրությունն ուզում է կանգնեցնել հումանիտար աղետը, եթե ուզում է կանգնեցնել այս հակամարտության ծավալումն ավելի մեծ մասշտաբներով, ապա պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Лента

Рекомендуем посмотреть