Արցախում շինությունները կվերականգնվեն պետական միջոցներով - RadioVan.fm

Онлайн

Արցախում շինությունները կվերականգնվեն պետական միջոցներով

2020-10-07 23:52 , Политика, 847

Արցախում շինությունները կվերականգնվեն պետական միջոցներով

Արցախում առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, հրետակոծությունից տուժած շենք-շինություններին վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում:

Այդ մասին հայտում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով:

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակում տնտեսությունում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունները՝ Արցախի նախագահը հանձնարարել է, որպեսզի պետական և բարեգործական ռեսուրսների միջոցով, ըստ առաջնահերթության, լիարժեք ապահովեն խաղաղ բնակչության խնդիրների լուծումը:

Նշենք՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ 27.09.2020թ.-ից առ 07.10.2020թ. ընկած ժամանակահատվածում Արցախի ավելի քան 100 խաղաղ բանկավայրերի հրթիռահրետակոծությունների հետևանքով նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 4600 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 430 մեքենա, շուրջ 750 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ՝ ընդհանուր՝ 5800 նյութական վնաս է հասցվել:

Լուսանկարը՝ Էրիկ Գրիգորյանի

Лента

Рекомендуем посмотреть