Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Այդ մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից` նշելով, որ օդի ջերմաստիճանը մինչև հունվարի 17-ը էապես չի փոխվի:
Երևանում այսօր կեսօրից հետո սպասվում է թույլ ձյուն, գիշերը և առավոտյան` մառախուղ: Հունվարի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Բոլոր օրերին ամպամածությունը և մառախուղը կպահպանվի: