Հաղթելու ենք. Տասնամյա արցախցի Անի Պետրոսյանը փայլուն է ներկայացրել Հայաստանը մանկական «Նոր ալիք»-ում - RadioVan.fm

Онлайн

Հաղթելու ենք. Տասնամյա արցախցի Անի Պետրոսյանը փայլուն է ներկայացրել Հայաստանը մանկական «Նոր ալիք»-ում

2020-10-07 23:11 , Культура, Шоу бизнес, 1223

Հաղթելու ենք. Տասնամյա արցախցի Անի Պետրոսյանը փայլուն է ներկայացրել Հայաստանը մանկական «Նոր ալիք»-ում

Մանկական «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում «Dance Monkey» երգի փայլուն կատարմամբ Հայաստանը ներկայացրել է արցախցի երգչուհի Անի Պետրոսյանը, որն իր ելույթն սկսել է «Հաղթելու ենք» արտահայտությամբ:

Մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին Ղրիմում:

Տասնամյա երգչուհու պրոդյուսեր, «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել, որ շատ գոհ է Անիի ելույթից: Նա հայտնել է, որ երգի ընտրությունը կատարել են «Նոր ալիք» մրցույթի պրոդյուսերները: «Հոկտեմբերի 8-ին Անին կատարելու է «Մամա» երգը: Չկան բառեր, որոնք կարող են նկարագրել, թե ինչ է այդ բառը մեզ համար նշանակում, հատկապես այս օրերին»,- գրել է Քոչարյանը:

Լիրա Քոչարյանն ընդգծել է, որ խաղաղ ժամանակներում բազմաթիվ հայերի ուշադրությունը սևեռված կլիներ այդ պայծառ իրադարձության վրա: «Մոսկվա պետք է մեկնեինք սեպտեմբերի 27-ին, և հենց այդ օրն ամեն ինչ սկսվեց: Ոչ մի կերպ չէի ցանկանում մեկնել, սակայն մեր երկրի ղեկավարությունը որոշեց, որ ռուսական հրաշալի մրցույթին մասնակցելն անհրաժեշտ է: Նրանք ամեն ինչ արել են թռիչքի թույլտվություն ստանալու համար»,- պատմել է Լիրա Քոչարյանն ու շնորհակալություն հայտնել բոլոր աջակիցներին:

Լիրա Քոչարյանը տեղեկացրել է, որ ինքը չի մեկնել մրցույթին, բայց որպես հատուկ հյուր այնտեղ է երգիչ Միշան, որին շատերը ճանաչում են «Փոքրիկ ղարաբաղցի» երգով: «Աշխարհի բոլոր երեխաները պետք է ստեղծագործեն, այլ ոչ թե պատսպարվեն թաքստոցներում կամ կասետային ռումբերի զոհ դառնան»,- շեշտել է պրոդյուսերն ու հավելել, որ երաժշտությունը, մշակույթը նույնպես պայքարի հզոր զենքեր են:

Лента

Рекомендуем посмотреть