Ժնևի քաղաքային խորհուրդը ընդունած բանաձևով պահանջում է սառեցնել Շվեյցարիայում Ալիևների ընտանիքի ակտիվները - RadioVan.fm

Онлайн

Ժնևի քաղաքային խորհուրդը ընդունած բանաձևով պահանջում է սառեցնել Շվեյցարիայում Ալիևների ընտանիքի ակտիվները

2020-10-08 13:44 , Политика, 5997

Ժնևի քաղաքային խորհուրդը ընդունած բանաձևով պահանջում է սառեցնել Շվեյցարիայում Ալիևների ընտանիքի  ակտիվները

Ժնևի քաղաքային խորհուրդը նախօրեին կայացած քվերակության արդյունքներով բանաձև է ընդունել՝ պահանջելով սառեցնել Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում:

Բանաձևը, որը հեղինակել ու ընդունմանը նպաստել են Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բենեդիկտ Ամսելեմ Օսիպովտը, Պասկալ Հոլենվիգը և այլք, արժանացել է քաղաքային խորհդի հավանությանը 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Աննա Բարսեղյանի ամուսնու ֆեյսբուքյան հրապարակումից տեղեկանում ենք, որ Բանաձևը, միաժամանակ դատապարտում է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի ռազմական ագրեսիան և կոչ է անում ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը:

«Կեցցե ՜ք, Աննա Բարսեղյան, Առնո Մորեյլոն, Բենեդիկտ Ամսելեմ Օսիպովտ, Պասկալ Հոլենվիգ և այլք»,-գրել է Ստեֆան Քրիստենսենը:

Лента

Рекомендуем посмотреть