«Սկսել ենք 90-ականներին՝ մենք էլ պետք է վերջացնենք», «Հաղթանակ ենք տոնելու, 7 օր, 7 գիշեր քեֆ ենք անելու». առաջնագծի կամավորները - RadioVan.fm

Онлайн

«Սկսել ենք 90-ականներին՝ մենք էլ պետք է վերջացնենք», «Հաղթանակ ենք տոնելու, 7 օր, 7 գիշեր քեֆ ենք անելու». առաջնագծի կամավորները

2020-10-08 13:36 , Общество, 1119

«Սկսել ենք 90-ականներին՝ մենք էլ պետք է վերջացնենք», «Հաղթանակ ենք տոնելու, 7 օր, 7 գիշեր քեֆ ենք անելու». առաջնագծի կամավորները

«Մեր զինվորներին դուխ տալու, ոգևորելու համար իրենց կողքին կանգնած ենք, մեր կիսատ գործը երեխեքին չենք թողնի, թող մեզանով վերջանա էս պատերազմը, սկսել ենք 90-ականներին՝ մենք էլ պետք է վերջացնենք», «Մենք պետք է հաղթենք էս պատերազմը, անպայման», «Մեր բալիկների կողքին ենք ու չենք թողնի, որ մայրերի աչքերին արցունք լինի»,- Արցախի Պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութում ասում են առաջնագծում գտնվող կամավորները»

«Միանշանակ հաղթանակ ենք տոնելու, 7 օր, 7 գիշեր քեֆ ենք անելու»,-իր հերթին վստահեցնում է Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը, ով կամավորագրվել և առաջնագիծ է մեկնել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հաջորդ օրն իսկ:

«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նա ընդգծել էր, որ «պաշտոնն իր համար հայրենիքին ծառայելն է։

«Էնպես չի, որ այդ փափուկ աթոռը ինձ համար բարեկեցիկ կյանքի համար է, դա ժողովրդիս ծառայելու համար է։ Հիմա իմ կարիքն այնտեղ ավելի շատ կա»,-ասել էր նա:

Лента

Рекомендуем посмотреть