Արցախի նախագահի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում - RadioVan.fm

Онлайн

Արցախի նախագահի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում

2020-10-07 20:39 , Политика, 1098

Արցախի նախագահի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում

Հոկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում։ Այս մասին հայտնում են Արցախի արտաքին գործերի նախարարությունից:

Նշենք՝ Արցախի նախագահն իր կոչում, մասնավորապես, ընդգծել է, որ այսօր Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, և աշխարհի բոլոր պետություններն անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում։

«Որպես իր անկախության համար պայքար մղող պետության նախագահ՝ կոչ եմ անում քաղաքակիրթ աշխարհին ակտիվ մասնակցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում։ Համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիայի ստեղծումը օրվա հրամայական է»,- ընդգծված է Արայիկ Հարությունյանի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչում:

Лента

Рекомендуем посмотреть