Էրդողանը պայմանավորվել է Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդի հետ Արցախի դեմ պատերազմում նոր ահաբեկիչների ներգրավման մասին - RadioVan.fm

Онлайн

Էրդողանը պայմանավորվել է Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդի հետ Արցախի դեմ պատերազմում նոր ահաբեկիչների ներգրավման մասին

2020-10-07 20:34 , Политика, 1564

Էրդողանը պայմանավորվել է Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդի հետ Արցախի դեմ պատերազմում նոր ահաբեկիչների ներգրավման մասին

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին:

«Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի:

/ Գուլբեդդին Հիքմեթիյարն աֆղանական զինյալ է, 1990-ականներին երկու անգամ կարճատև զբաղեցրել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը։ 2003 թվականին ԱՄՆ կողմից հայտարարվել է որպես ահաբեկիչ և մտնում է ՄԱԿ սև ցուցակի մեջ /»,-գրել է Վահրամ Պողոսյանը։

Лента

Рекомендуем посмотреть