«Մեր զինված ուժերն այս պահին մարտական գործողությունները վարում են, և հաղթանակները տանում են կոնկրետ միայնակ՝ հենվելով միայն մեր զինված ուժերի և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացաձակ ցուցանիշների վրա»,-այդ մասին այսօր երեկոյան «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ում հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով արտասահմանյան լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի այն հարցին, թե ովքեր են օգնում Հայաստանին ու Արցախին այս պատերազմում:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ ընդամենը 48 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեծ արագությամբ՝ չնայելով իրենց տարիքին, զինվորագրվել են, կամավորական խմբեր են կազմել և մարտի դաշտ են շտապել: Նրա դիտարկմամբ՝ նաև հենց այդ մարդկանց շնորհիվ են այսօր հաղթանակները ձեռք բերվում:
«Այո՛, մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք մարտադաշտում մեր կողքին մարտադաշտում չեն, որովհետև մենք նրանց կարիքը չունենք, մենք ինքնուրույն մեր մարտական գործողությունները վարում ենք, և հաղթանակները տանում ենք»,- հավելեց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում: