«Վշտի և ուրախության մեջ, այսօր և վաղը` միասին ենք»․ Չավուշօղլուն՝ Ալիևին - RadioVan.fm

Онлайн

«Վշտի և ուրախության մեջ, այսօր և վաղը` միասին ենք»․ Չավուշօղլուն՝ Ալիևին

2020-10-06 18:02 , Политика, 1066

«Վշտի և ուրախության մեջ, այսօր և վաղը` միասին ենք»․ Չավուշօղլուն՝ Ալիևին

Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած աջակցություն տրամադրել, եթե դրա կարիքը լինի․ հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ամենուրեք պաշտպանելու ենք Ադրբեջանի արդար դատը:

Վշտի և ուրախության մեջ, այսօր և վաղը` միասին ենք»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ մեկ այլ գրառմամբ էլ շեշտելով, որ «իրենք ազգ են»:

«Ոչ ոք չպետք է կասկածի, որ անհրաժեշտության դեպքում մենք գործելու ենք որպես պետություն: Թուրքիա և Ադրբեջան, Ադրբեջան և Թուրքիա»,-գրել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցը Ադրբեջան կայացել է երեկ։ Այցից առաջ էլ Չավուշօղլուն գրել էր, թե՝ «Բաքու է գնացել, որպեսզի ևս մեկ անգամ ի ցույց դնի իր աջակցությունը եղբայրական Ադրբեջանին»։

Այցից հետո, ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թվիթերում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ լուսանկար է հրապարակել, որում, միաժամանակ, գրված է․

«Թուրք ադրբեջանական միությունը պետք է օրինակ լինի ողջ աշխարհի համար։ Այսօր դա մենք ապացուցում ենք իրական կյանքում, և, կարծում եմ, այդ միության ապագան տարածաշրջանում կայունության ու խաղաղության առանցքային պայմանը կլինի»։

Նշենք՝ միջազգային գերտերությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն այս օրերին կտրականապես քննադատում են Թուրքիայի միջամտությունը արցախյան ճակատում սկսված գործընթացներում՝ ընդգծելով, որ դա կարող է այս առճակատումը վերածել տարածաշրջանային հակամարտության։

Արցախի արտաքին գործերի նախարարությունն էլ ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, հերթական անգամ հաստատուն կերպով բարձրաձայնել է Արցախի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը` այն է՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերում ցանկացած ձևով անթուլյատրելի է Թուրքիայի մասնակցությունը։

Лента

Рекомендуем посмотреть