ՀՀ գլխավոր դատախազը իրանցի գործընկերոջն ուղարկած նամակում բարձրացրել է ահաբեկիչների հայտնաբերման ու չեզոքացման հարցը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ գլխավոր դատախազը իրանցի գործընկերոջն ուղարկած նամակում բարձրացրել է ահաբեկիչների հայտնաբերման ու չեզոքացման հարցը

2020-10-07 13:19 , Право, 1294

ՀՀ գլխավոր դատախազը իրանցի գործընկերոջն ուղարկած նամակում բարձրացրել է  ահաբեկիչների հայտնաբերման ու չեզոքացման հարցը

Նկատի ունենալով, որ Ադրբեջանի բանակը ագրեսիվ պատերազմական գործողություններ է ծավալում անմիջականորեն Իրանի հետ սահմանին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) գլխավոր դատախազին հղած նամակում բարձրացրել է ահաբեկիչների հայտնաբերման ու չեզոքացման հարցը։

Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նշենք՝ այսօր տարածած հայտարարությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն կրկին ահազանգել է, որ Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ «ԻԳԻԼ»-ի անդամներ։ Նա նշել է, որ հավաքագրված տվյալները վաղը ուղարկելու է միջազգային գործընկերներին։

Лента

Рекомендуем посмотреть