Եվրախորհրդարանը քննարկում է Արցախի հարցը․ ընդդեմ Եվրոպայի լռության՝ Բրյուսելում հայերը բողոք են անում - RadioVan.fm

Онлайн

Եվրախորհրդարանը քննարկում է Արցախի հարցը․ ընդդեմ Եվրոպայի լռության՝ Բրյուսելում հայերը բողոք են անում

2020-10-07 12:03 , Общество, 1525

Եվրախորհրդարանը քննարկում է Արցախի հարցը․ ընդդեմ Եվրոպայի լռության՝ Բրյուսելում հայերը բողոք են անում

Եվրախորհրդարանում Արցախյան գոտում ստեղծված պատերազմական իրավիճակի քննարկմանը զուգահեռ՝ այսօր Եվրոպայի լռության դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել Եվրախորհրդարանի շենքի դիմաց:

Հավաքվածները մեղադրել են եվրոպական կառույցներին՝ ադրբեջանական ագրեսիայի հանդեպ կույր և համր մնալու համար:

«Թուրքիան ներգրավված է այս ամենում, բայց Եվրոպան մնում է խուլ և համար, խաղաղ բնակիչներ են սպանվում, Եվրոպան լռում է»,–ասել են նրանք՝ հիշեցնելով, որ բազմաթիվ ապացույցներ կան այն մասին, որ ահաբեկիչներ են տեղափոխվում Արցախ:

Հավաքվածները վանկարկել են՝ «ամո՛թ, ամո՛թ»:

Նշենք՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը «Մի եղեք կույր» #DontBeBlind խորագրի ներքո արշավ է կազմակերպել, որին միացել են Արցախի և Հայաստանի նախկին Օմբուդսմեններ Ռուբեն Մելիքյանը և Լարիսա Ալավերդյանը։

Лента

Рекомендуем посмотреть