«Հակառակորդի մուտքը դժոխք»․ ՊՆ-ն՝ վառելիքաքսուկային նյութերի պահեստի պայթյունի, փախուստի փաստերով - RadioVan.fm

Онлайн

«Հակառակորդի մուտքը դժոխք»․ ՊՆ-ն՝ վառելիքաքսուկային նյութերի պահեստի պայթյունի, փախուստի փաստերով

2020-10-07 11:05 , Общество, 1385

«Հակառակորդի մուտքը դժոխք»․ ՊՆ-ն՝ վառելիքաքսուկային նյութերի պահեստի պայթյունի, փախուստի փաստերով

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեպանյանը հարավարևելյան ուղղությամբ Պաշտպանության բանակի մարտիկների կողմից հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազայի խոցումը փաստող տեսանյութ է հրապարակել։

Մեկ այլ գրառմամբ նա լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․

«Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը․․․ և այսպես շարունակ

Վստահեցնում ենք, որ տեսագրությունն առկա է։ Այն կհրապարակվի համապատասխան պահին»։

Նշենք՝ այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդը գիշերը անցել է հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում: Պաշտպանության բանակի (ՊԲ) մարտիկները հուժկու հակահարվածներով չեզոքացրել են ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը: Մարտերի ընթացքում ոչնչացվել է մեծաքանակ կենդանի ուժ, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այլ սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Հրթիռահրետանային կրակով ոչնչացվել են նաև հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդի գրոհող ստորաբաժանումները։ Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: Խոցվել է նաև հակառակորդի վառելիքաքսուկային նյութերի խոշոր պահեստ:

Лента

Рекомендуем посмотреть