Առաջնագծում կռվող տղաներն ասում են՝ ամուր կանգնած ենք սահմանին, ոչ մի բանի պակաս չունենք:
«Արխային եղեք, ամուր կանգնած ենք սահմանին», «Ամուր ենք, դուխներս տեղն է, ոչ մի բանի պակաս չկա, շատ չի քաշելու, մինչև վերջ էլ գնալու ենք», «Ժողովուրդ ջան, մեն ինչ լավ է լինելու։ Ամբողջ դրությունը մեր ձեռքում է», «Ժողովուրդ ջան ձեր տուլիկները սաղիս հասել է, մերսի ամեն ինչի համար: Շնորհակալ ենք բոլորիցդ»,-նշում են առաջնակծում այս օրերին հակառակորդին հակահարված տվող հայորդիները։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութում նաև առաջնագծի տղաները երգում են՝ «Գինի լից»։