ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում, իր բնորորմամբ, «էպիկական» լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․
«Երբ անցած շաբաթ այցելել էի այս երեխաներին Ստեփանակերտի ապաստարանում, իմացա, որ իրենց համայնքում շատ բան չունեն զբաղվելու, բացի դպրոցից: Խոստացել եմ, որ պատերազմից հետո դպրոցում ունենալու են ամենալավ ինժեներական լաբորատորիան, ինչպես նաև էքսկուրսիա են գալու Երևան: Նրանք էին, որ ասացին՝ լքենք մեր Արցախը, բա ո՞վ տոնի հաղթանակը: Լույսի պես երեխեք են»:
Այնուհետ անդրադառնալ գիշերվա ընթացքում Ադրբեջանի զինուժի առաջխաղացման չեզոքացմանը, և Պաշտպանության բանակի մարտիկների կողմից նրա մեծաքանակ կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային միջոցների, այլ սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչնչացմանը՝ գրել է․
«Դժոխք էիք ուզու՞մ, դժոխք գնում եք...
Հայկական լեռնաշխարհ ներխուժած ահաբեկիչները լուրջ կորուստներ կրեցին այս գիշեր և առավոտյան»: