Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը մեզ սարքին է պետք․ Վահրամ Պողոսյանը՝ հակառակորդի ստի մասին - RadioVan.fm

Онлайн

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը մեզ սարքին է պետք․ Վահրամ Պողոսյանը՝ հակառակորդի ստի մասին

2020-10-06 23:39 , Политика, 1188

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը մեզ սարքին է պետք․ Վահրամ Պողոսյանը՝ հակառակորդի ստի մասին

Սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները: Այդ մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ՀՀ ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանն առ այն, թե հոկտեմբերի 6-ին իբրև հրթիռակոծման է ենթարկվել Եվլախի շրջանով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը։

ԱԳՆ խոսնակը, մասնավորապես, ասել է․

«Նախ ցանկանում եմ նշել, որ այդ տեղեկատվության հերքմամբ արդեն իսկ հանդես է եկել իմ գործընկեր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի նման գործելաոճը դատապարտելի է: Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողութան մասին խոսում է մի երկիր, որը, հատկապես վերջին շրջանում, ամեն ինչ արել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորություն ունեցող այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ»:

Արդբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանն անդրադարձել է նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․

«Եթե Պաշտպանության բանակը ցանկություն ունենար հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին անվրեպ կխոցեր։ Նման նպատակ չունենք, մեզ այն սարքին է պետք )

Իսկ, իրականում, այն պրիմիտիվ սուտ է, որով ազիկները փորձում են շարժել նավթամուղի ծրագրում ներդրում կատարած միջազգային խոշոր կազմակերպությունների վրդովմունքը՝ չհասկանալով, որ այդ կառույցներն ավելի հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունեն։ Չնայած դրանց խելք որտեղից, որ մի հատ էլ խելոք սուտ հնարեն»։

Лента

Рекомендуем посмотреть