Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ ժամը 22։00-ից սկսած, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամբողջ գիշեր և հայաստանյան թեմերի բոլոր եկեղեցիներում փոխեփոխ կատարվելու են աղոթք և սաղմոսերգություն Արցախի ժողովրդի և հայոց բանակի համար։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահան Մելիքյանը:
Նշենք՝ հոկտեմբերի 3-ին էլ Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների զորակցության համազգային աղոթք կատարվեց: