«Կարո Փայլանը մենակ չէ». Թուրքիայում ի պաշտպանություն հայ պատգամավորի սկսվել է ստորագրահավաք - RadioVan.fm

Онлайн

«Կարո Փայլանը մենակ չէ». Թուրքիայում ի պաշտպանություն հայ պատգամավորի սկսվել է ստորագրահավաք

2020-10-06 18:00 , Политика, 1727

«Կարո Փայլանը մենակ չէ». Թուրքիայում ի պաշտպանություն հայ պատգամավորի սկսվել է ստորագրահավաք

Թուրքիայում գործող «Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը» (ASAM) թիրախավորել է հայ-ադրբեջանական զինված բախումների շրջանակում խաղաղության կոչ արած մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին, տեղեկացնում է ermenihaber-ը։

ASAM-ը թերթերում հրապարակած իր հայտարարություններում Փայլանին անվանել է «դավաճան» և «ահաբեկչական խմբավորմանն աջակցող կուսակցության ներկայացուցիչ»։

Այդ կազմակերպությունը կոչ է արել դատական համակարգին և խորհրդարանին «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել» վերջինիս դեմ՝ այդպիսով, փաստորեն, թիրախավորելով հայ պատգամավորին։

Այդ հայտարարությունից հետո, ի աջակցություն Կարո Փայլանի, ստորագրահավաք է սկսվել․

«Պատգամավոր Կարո Փայլանն իր կարծիքը բարձրաձայնելու համար ատելության խոսքի թիրախ է դարձել, հայտարարվել է թշնամի։ Մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են նման թիրախավորումները ողբերգությունների ու ավերածությունների հանգեցնում։ Այդ պատճառով էլ բոլորս միասին հայտարարում ենք՝ Կարո Փայլանը մենակ չէ», - ասված է ստորագրահավաքի տեքստում։

Արշավին մասնակցել և հայտարարության տակ ստորագրել են բազմաթիվ քաղաքական գործիչներ, նախկին և ներկա պաշտոնատար անձինք, մտավորականներ, արվեստագետներ, բժիշկներ, ուսուցիչներ, բանվորներ, շարքային քաղաքացիներ։

Лента

Рекомендуем посмотреть