Արարատ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել է։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:
Տիգրան Ուլիխանյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ՝ նշանակվել է պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։