Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իրազեկում է․
«Վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները հավաքվում են իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։
Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները նույնպես հավաքվում են մարզային զինկոմիսարիատի մոտ։
Եթե պահպանել եք զինվորական համազգեստը, կարող եք միանգամից ներկայանալ զինվորական հագուստով։
Մարզպետարանի պատասխանատուի աջակցությամբ կազմակերպվում է զինվորագրվող քաղաքացիների տեղափոխումը Երևանի կենտրոնական հավաքակայան։
Գործընթացը կլինի շուրջօրյա, կհամակարգվի մարզպետարանի համայնքապետարանի կողմից
Պատասխանատուի կոնտակտային տվյալներ՝
Արագածոտն-Հարություն Գուլյան, հեռ․՝ (093) 59 55 13
Արարատ-Արմենակ Բաղիրյան, հեռ․՝ (077) 86 43 07
Արմավիր-Սրապիոն Մարտիրոսյան, հեռ․՝( 095) 09 98 89
Գեղարքունիք-Տիգրան Հակոբյան, հեռ․՝ (093) 70 03 01
Լոռի-Անդրեյ Ղուկասյան, հեռ․՝ (093) 22 58 56
Կոտայք-Արտավազդ Բարսեղյան, հեռ․՝ (095) 44 38 44
Շիրակ-Մուշեղ Մարգարյան, հեռ․՝ (094) 12 04 84
Սյունիք-Էդգար Մարտիրոսյան, հեռ․՝ (094) 34 68 34
Վայոց ձոր-Վանիկ Խուդավերդյան, հեռ․՝ (093) 80 22 36
Տավուշ-Արման Գևորգյան, հեռ․՝ (094) 50 50 02»։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտակոչով դիմեց վերջին մեկ տարում զորացրված երիտասարդներին՝ հորդորելով կամավորագրվել «հայրենիքի համար կենաց-մահու պայքարին»։
Փաշինյանն ընդգծեց, որ խնդիրն այն է, որ մեր օրենսդրությամբ վերջին 1 տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները ենթակա չեն զորակոչի, իսկ այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը:
«Սա մի նոր Սարդարապատ է, և մենք կողք կողքի, ուս ուսի պետք է կանգնենք և մեր հակառակորդի ողնաշարը պետք է ջարդենք, և մենք պետք է հաղթենք: Եվ ես հավատում եմ, իմիջայլոց, այդպիսի տասը հազար տղա կա այսօր Հայաստանի Հանրապետությունում, և եթե այդ տասը հազար տղաներից գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը: Խոսքը գնում է կենաց-մահու կռվի մասին»,-ասաց նա։
Փաշինյանի ուղիղ եթերից րոպեներ անց նրա որդին՝ Աշոտ Փաշինյանը, որը այս տարվա հուլիսի 9-ին էր զորացրվել, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ կամավորագրվել է։