Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում (ԱՄՆ) Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին, որով խնդրել է Իսրայելին անմիջապես դադարեցնել մահաբեր կամ երկակի նշանակության նյութերի և տեխնոլոգիաների վաճառքը կամ փոխանցումը Ադրբեջանին:
Նամակում Համբարյանը նշել է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի և Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի անակնկալ հարձակումից հետո իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) ու LORA հրթիռներն առանց տարբերակման կիրառվել են քաղաքացիական կառույցների դեմ: ԱՄՆ Հայ դատի հանձախմբի նախագահը հույս է հայտնել, որ դեսպանը հրատապ կերպով իր մտահոգությունները կփոխանցի Իսրայելի կառավարությանը և աշխատանք կտարվի Ադրբեջանին զենքի վաճառքը և փոխադրումն անհապաղ դադարեցնելու ուղղությամբ, ինչեպեսև՝ կերաշխավորվի հայերի դեմ երկրորդ ցեղասպանությանը Իսրայելի մասնակցության բացառումը։
Հիշեցնենք՝ նախօերին Կանադան հայտարարել է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային սառեցնելու մասին։ Որոշումը կայացրած երկրի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը խնդրի շուրջ տարածած հատուկ հայտարարությունում նշել է.
«Վերջին օրերին որոշ մեղադրանքներ էին հնչում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կանադական տեխնոլոգիաներ են կիրառվում: Ես անհապաղ հանձնարարել եմ հետաքննություն սկսել` դրանց իսկությունը պարզելու համար: Եվ հաշվի առնելով, որ բռնությունները շարունակվում են՝ սառեցրել եմ դրանք Թուրքիա արտահանելու արտոնագիրը, ինչը ժամանակ կտա ավելի մանրամասն քննել այդ հարցը»: