Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Նորքի բարձունքում գտնվող Երևանի հեռուստաաշտարակը ի պատիվ Արցախում մարտնչող հերոս տղաների լուսավորվել է հայկական դրոշի գույներով։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով եռագույնոց լուսավորված հեռուստաաշտարակի լուսանկարը՝ գրել է․
«Հեռուստաաշտարակն այսօր լուսավորվեց Հայոց եռագույնով` ի պատիվ մեր Արցախում մարտնչող հերոս տղերքի, և երկինքն իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնեց քայլ առ քայլ կերտվող մեր հաղթանակին։
Աստված պահապան։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»։