«Արմենիա» ավիաընկերությունը հոկտեմբերի 8-ին՝ Մինվոդի-Երևան և հոկտեմբերի 11-ին՝ Մոսկվա-Երևան չվերթներով պատրաստ է անվճար հումանիտար բեռ տեղափոխել դեպի Հայաստան։
Այս մասին հրապարակված է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում։
Ի հավելումն նշված է, որ յուրաքանչյուր չվերթով առավելագույնը 5 տոննա բեռ կարող է տեղափոխվել։
«Հաջորդ չվերթների մասով տեղեկությունը պարբերաբար կթարմացվի»,-ասված է գրառման մեջ։