«Տեղեկություններ կան, որ Պաշտպանության բանակի երեկվա հրթիռային հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր: Շնորհակալ ենք Ադրբեջանի ժողովրդին՝ ցուցաբերած քաղաքացիական բարձր գիտակցության համար: Իրականում, օր առաջ պետք է շտապել»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
Վահրամ Պողոսյանը, ով այսօր ավելի անդրադառնալով հակառակորդի կողմից Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծմանը հայտարարել էր, որ Պաշտպանության բանակի (ՊԲ) պատասխանը չի ուշանա, րոպեներ առաջ կատարած գրառմամբ հայտնում է․
«Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են»: