ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հայերին հորդորում է զգոն լինել, պահպանել երկրի օրենքները - RadioVan.fm

Онлайн

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հայերին հորդորում է զգոն լինել, պահպանել երկրի օրենքները

2020-10-05 14:39 , Общество, 1182

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հայերին հորդորում է զգոն լինել, պահպանել երկրի օրենքները

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության (ՌԴ ՀՀ) դեսպանատունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ վերջին օրերին տեղեկություններ են ստացվում Ռուսաստանի հայ համայնքում սոցիալական ցանցերում ցանցում ապատեղեկատվության տարածման միջոցով տարբեր գործողություններ հրահրելու փորձերի մասին։

«Մեր բոլոր հայրենակիցներին խնդրում ենք ստեղծված իրավիճակում զգոն լինել, չտրվել սադրանքներին, ինչպես և նախկինում՝ պահպանել Ռուսաստանի Դաշնության օրենքները և նման դրսևորումների դեպքում անհապաղ դիմել դեսպանատուն:

Նշենք, որ դեսպանատունն անմիջապես ստուգում է ստացվող տեղեկատվությունը, դեսպանատան տարբեր բաժինների ներկայացուցիչներն էլ մշտական կապի մեջ են իրենց ռուս գործընկերների հետ»,-ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Лента

Рекомендуем посмотреть