Տարածքայինի փոխնախարարը նամակով դիմել է Ադրբեջանում ներդրումներ անող ընկերությունների ներկայացուցիչներին - RadioVan.fm

Онлайн

Տարածքայինի փոխնախարարը նամակով դիմել է Ադրբեջանում ներդրումներ անող ընկերությունների ներկայացուցիչներին

2020-10-05 11:25 , Политика, 1309

Տարածքայինի փոխնախարարը նամակով դիմել է Ադրբեջանում ներդրումներ անող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը նամակով դիմել է Ադրբեջանում ներդրումներ անող ընկերությունների ներկայացուցիչներին` առաջարկելով վերանայել ներդրումային որոշումները տարբեր նախագծերում: Շուշանյանը նշել է, որ նամակը հղել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային Խորհրդին, որում ներգրավված արդյունահանող համաշխարհային ընկերությունների մի մասը ներդրումներ ունի Ադրբեջանում:

Շուշանյանը նամակում ներկայացնելով Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի վրա, որն ամբողջ ծավալով իրականացվում է Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ և վերջինիս կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ ադրբեջանական կողմից կռվելու նպատակով՝ ընկերությունների ուշադրությունն է հրավիրել ոչ միայն նմանատիպ երկրներում ներդրումների իրականացման դեպքում գործարար համբավի կրած ռիսկի, այլև այն հիմնարար փաստի վրա, որ բնական ռեսուրսների ոլորտում ներդրումները եկամուտ են գեներացնում ոչ թափանցիկ կառավարության համար:

«Ստացվող եկամուտն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանն ուղղվելու փոխարեն գնում է ապօրինի տնտեսական գործունեությանը, փողերի լվացմանը, միջազգային կոռուպցիային, ահաբեկչության ֆինանսավորմանը, որի արդյունքում, շեշտել է փոխնախարարը, Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է իրականացնում»։

Լիլիա Շուշանյանը Ադրբեջանում միջազգային ներդորղներին հիշեցրել է, որ Ադրբեջանի ԱՃԹՆ-ի անդամակցությունը կասեցվել է հենց ժողովրդավարական արժեքներից բխող ԱՃԹՆ-ի պահանջներին չհամապատասխանելու համար։

Նշենք՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում են 53 երկրներ (11.02.2020թ. դրությամբ):

Лента

Рекомендуем посмотреть